Հասցե. Հր. Քոչարի 20
Հեռ. (374 10) 22 59 94
Բջջ. (374 91) 95 75 21
elcompany@elcompany.net

       "ԷԼ" ընկերության գործունեության ոլորտն ընդգրկում է Վեբ-կայքերի ստեղծումը, սպասարկումը, ինտերնետ-խանութների նախագծումը, կազմակերպությունների գովազդն Ինտերնետ միջազգային համակարգչային ցանցում, կայքերի գրանցումը որոնման համակարգերում, հոսթինգի և դոմենի տրամադրումը, գործարարական խնդիրների համակարգչային լուծումը` ծրագրավորման միջոցով:

       Ներկայումս գործարար աշխարհը մեծ տեղ է հատկացնում Ինտերնետ ցանցին: Վեբ-կայքերը հնարավորություն են տալիս կազմակերպության մասին տեղեկացնել Ինտերնետ միջազգային համակարգչային ցանցից օգտվող բազմաթիվ կազմակերպություններին և մարդկանց: Այն թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել տվյալ կազմակերպության մասին: Ուստի կարևոր դեր է խաղում կազմակերպության ճիշտ ներկայացումը կայքի միջոցով:

       Իսկ Ինտերնետ միջազգային համակարգչային ցանցում Վեբ-կայք ունենալու համար անհրաժեշտ է անուն (Domen) և ենթատիրույթ վիրտուալ սերվերում (Hosting), որն էլ և ցածր սակագնով առաջարկում է "ԷԼ" ընկերությունը:

       Անընդհատ թարմացվող կայքերի համար "ԷԼ" ընկերությունը իր ծառայությունն է առաջարկում կայքերի սպասարկման ոլորտում:

       Ինչպես հայտնի է ընկերության առաջխաղացման առաջնային պայման է հանդիսանում նրա գովազդը: Մենք առաջարկում ենք կայքերի գովազդում և գրանցում որոնման համակարգերում:

       Բացի նշվածներից` առաջարկում ենք կազմակերպության ցանկացած բանագավառի աշխատանքների ամբողջական իրականացում` համակարգչային ծրագրավորմամբ:

       Մեր ընկերությունում աշխատում են ծրագրավորողներ, դիզայներներ, ինֆորմացիոն խմբագրողներ, թարգմանիչներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են բարեխղճորեն և պատասխանատվություն են կրում կատարված աշխատանքի համար:

Copyright "EL" company 2006